Հուսահատություն անպատասխանատվության դիմաց

10646922_1584897668404190_8757047424286631613_n

«Ոտքի Հայաստան» քաղաքացիական շարժումն արդեն տևական ժամանակ է, ինչ փորձում է տարբեր պայքարի մեխանիզմներով լուծել իր կողմից բարձրացված խնդիրները:
Երեկ տեղի ունեցավ քաղաքացիական շարժման հերթական հավաքը Հանրապետության հրապարակում:

Մասնակիցների թիվը չափազանց քիչ էր: Շարժման կազմակերպիչներն անընդհատ կրկնում էին, որ եթե հավաքվեն մեծ թվով քաղաքացիներ, ապա իրենք կատվածահար կանեն Հանրապետության հրապարակի երթևեկությունը: Ինչպես տեսանք, Հանրապետության հրապարակն այդպես էլ չփակվեց, իսկ դրա հիմնական պատճառը հենց սակավամարդ լինելու փաստներ: «Ոտքի Հայաստան» շարժման անդամներին կարծես չի հաջողվում իրականացնել իրենց «եթե»-ներով ծրագրերը:

Բացահայտ երևում է, որ «Ոտքի Հայաստան» շարժումը ռեսուրսային առումով ունի խնդիրներ, ինչն էլ լրացուցիչ պատնեշներ է առաջացնում որոշակի գործողությունների իրականացման ճանապարհին:

Այս տարիների ընթացքում հասարակությունը` քաղաքական ամենատարբեր գործընթացների ժամանակաշրջաններում, բազմիցս խորը հուսահատության առիթներ է ունեցել: Եղել են բազմաթիվ կառույցներ ու քաղաքական ուժեր, որոնք մեղմ ասած չեն արդարացրել ժողովրդի` նրանց հետ կապած հույսերը:

Հեծանիվ չեմ հայտնագործի, եթե ասեմ, որ քաղաքացիական շարժումներն ու տարատեսակ հզոր ակցիաները բոլորովին նոր մշակույթ են մեր հասարակությունում, իսկ սա նշանակում է, որ եթե ժողովուրդը ինչ որ չափով վստահություն չունի քաղաքական ուժերի նկատմամբ, ապա քաղաքացիական շարժումների պարագայում հանրության հավատն անհամեմատ ավելի մեծ է:
Բայց այս թեզը միանշանակ չէ:

Եթե «Ոտքի Հայաստան» շարժումն անդավաճան մնա իր որդեգրած մարտավարությանը, ապա շատ կարճ ժամանակում շարժումներ հասկացությունն այնպես կվարկաբեկվի, որ հանրությունը կենթարկվի հերթական հոգեբանական տրավմայի:

Անկեղծ ասած, ես Դավիթ Սանասարյանի դեմ ոչինչ չունեմ, բայց հետևելով Սանասարյանի հայտարարություններին և քայլերին դեռ Բաղրամյան պողոտայից, այնպիսի տպավորթություն է, կարծես կաղապարված է գաղափարների և կրեատիվի առումով:

Հանրությանը ոտքի հանող ցանկացած կառույց կամ անհատների խումբ, նախ և առաջ պետք է գիտակցի այն մեծ պատասխանատվության չափաժինը. որը վերցնում է իր ուսերին գործողությունների հենց սկզբնական փուլից:

Ժոռա Խաչատրյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *