«Ոչ»-ի շտաբը՝ Հրանտ Բագրատյանին

10646922_1584897668404190_8757047424286631613_n

«Ոչ»-ի շտաբը հայտարարություն է տարածել, որում նշել է, որ «Այո-Ոչ» ռեալիթի շոուի ժամանակ, Ապարան քաղաքում, ուղիղ եթերում հայտնվել է վարչապետ հովիկ Աբրահամյանը, ով այդ օրերին մարզեր էր այցելում՝ ուժեղ քամու հետևանքով տուժված համայնքների խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով:

«Ոչ»-ը համարում է, որ վարչապետի՝ Ապարան այցելելը համընկել է ռեալիթի շոուի մասնակիցների՝ այդ քաղաքում հանդիպումներ ունենալուն, ինչի արդյունքում հավասարության սկզբունքը խախտվել է (շոուին հավասար թվով «Այո»-ի ու «Ոչ»-ի ներկայացուցիչներ են հայտնվում):
Եթե խնդիրը հավասարության սկզբունքի խախտումն է (հայտարարություն տրամաբանությունը սպանում է), ինչը որպես դրոշակ ներկայացնում է «Ոչ»-ի շտաբը, ապա ՀԱԿ-ը պարտավոր է մի հայտարարություն էլ տարածի՝ դատապարտելով շոուին «Ոչ»-ի թիմից հանդես եկող Հրանտ Բագրատյանի՝ շոուն թողելու ու ԱԺ-ում բյուջեի քննարկումների ներկայանալը: Չէ՞ որ դրանով էլ հավասարության սկզբունքը փոխվել է՝ ի օգուտ «Այո»-ի:

«Ոչ»-ի շտաբը գնալով վերածվում է «comedy club»-ի՝ քաղաքական պրոցեսներից հեռանալով ուղղություն է վերցրել դեպի զվարճանքների դաշտ:
Ի դեպ, այն ինչի մասին իր հայտարարության մեջ խոսում է «Ոչ»-ի շտաբը, տեղի է ունեցել նախորդ շաբաթ ու «Ոչ»-ին մի ամբողջ շաբաթ է պետք եղել «ուժերը հավաքելու ու հուժկու հակահարված» հասցնելու համար՝ այն էլ պարզ չէ, թե ինչի համար, ի՞նչ է խախտվել:

Ժոռա Խաչատրյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *