Զորավարժությունը «ստիպում է» սթափ դատել

10646922_1584897668404190_8757047424286631613_n

Այսօր Հայաստանում մեկնարկել է Շանթ 2015 հրամանատարաշտաբային զորավարժությունները:

Ընդհանուր առմամբ, զորավարժությունները նպատակաուղղված են ցանկացած արտաքին ազդակների, պատերազմական գործողությունների վերսկսման դեպքում գնահատել, պատկերացում կազմել, ՀՀ ռազմական գերատեսչությունների գործողությունների արդյունավետության վերաբերյալ:

Արտակարգ իրավիճակներում հարկավոր է պատկերացում կազմել ոչ միայն ռազմական գործողությունների իրականացման և կառավարման կազմակերպման, այլ նաև տեղեկատվական հարթակում պետության անվտանգության ապահովման և սպառնալիքների չեզոքացմանն ուղղված գործողությունների իրականացման մասին:

Նմանատիպ միջոցառումներն ընդունված է անցկացնել տարբեր երկրներում, սակայն դրանք առանձնահատուկ կարևորություն ունեն հատկապես պատերազմական վիճակում գտնվող երկրների համար:
Այսինքն, պետությունը պետք է ընդհանուր պատկերացում կազմի իր ունեցած ռեսուրնսերի և դրանց պրակտիկ գործածության վերաբերյալ:

Նմանատիպ գործողություններ բավականին հաճախ լինում են Իսրայելում: Պարբերաբար զորավարժությունների հետևանքով այս երկրի բնակչությունը հստակ տեղյակ է, թե կրիտիկական իրավիչճակում ինչպե՞ս պետք է վերակազմակերպվել, այս կամ այն պարագայում ինչպե՞ս մոբիլիզացնել ուժերը: Նաև սրա հետևանքով է, որ պատերազմական իրավիճակներում Իսրայելը մինիմալ կորուստներ է ունենում:

Կարծում եմ, նմանատիպ միջոցառումները պատերազական իրավիճակում գտնվող երկրներում միայն բարձրացնում են բնակչության սթափ դատողությունը:

Ժոռա Խաչատրյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *