Արևային էներգետիկայի բնագավառում նորարական ծրագիրը կիրականացվի

cc

Կառավարությունը այսօր հավանություն տվեց վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառմամբ մինչև 2 ՄՎտ հզորությամբ արևաջերմային տուրբինային էլեկտրակայանում էլէներգիայի արտադրության առաջնեկային ծրագրի իրականացման աջակցմանը:

Նիստին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` հանձնարարվեց օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզիա տրամադրել «Հաննի-Արմին» ընկերության հայտնագործության հիման վրա նախագծած արևաջերմային տուրբինային էլեկտրակայանում էլեկտրական էներգիայի արտադրության համար, նաև սահմանել, որ արտադրվող էլեկտրաէներգիայի սակագինը չպետք է գերազանցի հողմային էլեկտրակայանների համար սահմանված էլեկտրական էներգիայի գնման սակագինը և տրամադրել էլէներգիայի գնման քսան տարվա երաշխիք:

Հայտնի է, որ մեր երկրի էներգետիկ համակարգը մեծ կախվածություն ունի ներկրվող էներգակիրներից: Հայասատանում արտադրվող էլէներգիայի մի զգալի մասը՝ մոտ 47 տոկոսը արտադրվում է ջերմաէլեկտրակայաններում, մոտ 30 տոկոսն էլ ստացվում է ատոմակայանում, որը եւս աշխատում է ներկրվող՝ միջուկային վառելիքով: Կախումը ներկրվող էներգակիրներից կրճատելու նպատակով կարևորվում է սեփական վերականգնվող էներգառեսուրսների (հիդրո, հողմա, կենսազանգվածի, արևային, երկրաջերմային և այլն) օգտագործման խթանումը, վերականգնվող էներգետիկայի նոր տեխնոլոգիաների զարգացման համար անհրաժեշտ ներդրումների խթանումը, որը կնպաստի էներգետիկ ոլորտի զարգացմանն ու էներգետիկ անկախության ապահովմանը:

Հայաստանն ունի արևային էներգիայի մեծ ներուժ: 1մ2 հորիզոնական մակերևույթի վրա արևային էներգիայի հոսքի միջին տարեկան արժեքը կազմում է 1720 կՎտժ (միջին Եվրոպական 1000 կՎտժ), իսկ Հանրապետության տարածքի մեկ քառորդն օժտված է 1850 կՎտժ/մ2 տարի ինտենսիվությամբ արևային էներգիայի պաշարներով: Հայաստանը ունի բավականին մեծ սեփական վերականգնվող էներգիայի պաշարներ, որոնց օգտագործումը թույլ կտա բավարարել 2025թ էլեկտրաէներգիայի պահանջարկի մինչև 30%-ը:

Այնուամենայնիվ, այդ ոլորտը դեռևս չի զարգանում` արևային էլեկտրակայանից առաքվող մեկ կիլովատ ժամ էլեկտրաէներգիայի համար դեռևս սակագին չի սահմանվել: Ստեղծված իրավիճակում կարևոր է կառավարության աջակցությունն արևային էներգետիկայի բնագավառում նմանատիպ նորարական ծրագրերը կյանքի կոչելու համար:

Ժոռա Խաչատրյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *