Հունիսի 23-ը «թանկ է նստում» որոշ ոստիկանների վրա

cc
Բաղրամյանի հայտնի դեպքերը երկար ժամանակ լայն քննարկումների առիթ էին դարձել: Հունիսի 23-ից հետո ցուցարարաները պնդում էին, որ ոստիկանության մի շարք ծառայողների գործողությունները դուրս է եղել օրենքի սահմաններից: Նրանք նշում էին, որ ոստիկանները ուժ են կիրառել լրագրողների նկատմամբ, բաժին տեղափոխելիս կոպիտ են վերաբերվել ոստիկանական մեքենաներում և այլն:
Հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանության կողմից իրականացված գործողություններից հետո ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նշանակվել էր ծառայողական քննություն:
Այսօր արդեն ոստիկանությունը հրապարակել է քննության արդյունքները:
Կատարված քննության հետևանքով, ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Գ. Աբրահամյանի պաշտոնը իջեցվել է մեկ աստիճանով: Մի քանի ոստիկաններ ստացել են նկատողություններ: Ոստիկանության 7 աշխատակից ստացել է խիստ նկատողություն:
Այնուամենայնիվ ծառայողական քննությունը դեռ ավարտված չէ…

Ժոռա Խաչատրյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *